211652_close_icon
views-count3538 դիտում article-date 18:16 10-02-2018

Կիմ Չեն Ընը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահին այցելել Փհենյան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին առաջիկայում այցելել Փհենյան: Հրավերը Հարավային Կորեայի նախագահին փոխանցել է Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոն: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-43014167]BBC[/url]-ը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը այցելել է Հարավային Կորեայի Փհենչհան քաղաք մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Կիմ Յո Չժոնի այցը պատմական է, քանի որ նա Կիմ ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, ով այցելում է Հարավային Կորեա: Վերջինս մասնակցել է նաև Հարավային Կորեայի նախագահի նստավայրում կազմակերպված պաշտոնական ընթրիքին:

Նմանատիպ նյութեր