211652_close_icon
views-count5648 դիտում article-date 17:15 10-02-2018

2017թ. Վրաստան է այցելել 7.554.936 զբոսաշրջիկ, եկամուտը կազմել է 2,75 մլրդ դոլար

Զբոսաշրջության ոլորտը Վրաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, և Զբոսաշրջության ազգային վարչակազմն առավելագույն ջանքեր կգործադրի դրա հետագա զարգացման համար: [url=https://www.newsgeorgia.ge/dohod-gruzii-ot-turizma-v-2017-godu-sostavil-2-75-milliarda-dollarov/]«Նովոստի-Գրուզիայի»[/url] հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Չոգովաձեն նշել է, որ 2017 թ. արդյունքներով զբոսաշրջության ոլորտը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել: «2017թ. Վրաստան է այցելել 7.554.936 միջազգային զբոսաշրջիկ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 18,8%): 2017 թ. զբոսաշրջությունը երկրի տնտեսությանը բերել է ավելի քան 2 մլրդ 750 մլն դոլար, ինչը 27%-ով ավել է, քան 2016 թ.: Դա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Մեր առաջադրանքն է՝ էլ ավելի զարգացնել զբոսաշրջությունը և առավելագույնս աջակցել այդ ոլորտին»,- հայտարարել է Չոգովաձեն:

Նմանատիպ նյութեր