211652_close_icon
views-count4173 դիտում article-date 14:07 10-02-2018

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր՝ փետրվարի 10-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը: Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր