211652_close_icon
views-count4378 դիտում article-date 12:32 10-02-2018

ՊԲ-ում անցկացվել է առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ հավաք-խորհրդակցություն

Երեկ՝ փետրվարի 9-ին, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը: Խորհրդակցության առաջին հատվածում քննարկվել են զորամասերում սերժանտական խորհրդի նախագահների կողմից իրականացվող դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանքները: Խորհրդակցության երկրորդ հատվածում, որին մասնակցում էին բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, քննարկվել են առաջիկա ուսումնական փուլին առնչվող տարբեր թեմաներ: Հավաք-խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր