211652_close_icon
views-count6134 դիտում article-date 10:21 10-02-2018

ԿԳԲ գործակալ, հետո՝ մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի մասին եղան տարբեր հրապարակումներ, որ հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Եղան անգամ հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ: Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի օրոք Քեմբրիջի համալսարանում ամեն մարդ չէր կարող դասավանդել, իսկ Սարգսյանը դասախոսել է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, Արմեն Սարգսյանն ասել է. «Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք»: Իսկ հնարավո՞ր էր ԽՍՀՄ տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց ՊԱԿ-ի թույլտվության, նա արձագանքել է. «Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր