211652_close_icon
views-count4882 դիտում article-date 10:09 10-02-2018

Ինչի՞ է վերածվելու Սարյանի պուրակը. հարցը հասավ նախագահի վերահսկողական ծառայություն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Սարյանի պուրակի խնդիրը հասել է նախագահի վերահսկողական ծառայություն: Տարածքը տարիներ շարունակ վարձակալած «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն Նարինե Վարդանյանը, որը տարիներ շարունակ պուրակում կազմակերպել է նկարների բացօթյա ցուցադրությունը և վաճառքը, «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ինքն է դիմել նախագահի վերահսկողական ծառայությանը: «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը խնդրի վերաբերյալ բացի նախագահականից դիմել է նաև Տարոն Մարգարյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Սույն պուրակը, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի, անցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տիրապետության տակ: Վերջինս, սակայն, ՀԺ-ին պարզաբանել էր, թե կապ չունի դրա հետ: «Կոլորիտ»-ի տնօրենը հայտարարում է՝ չկա այնպիսի մի բան, որ բարձրաձայնվի, և դա իրականություն չլինի: Ինձ թվում է, որ դա իսկապես իրականություն է, որովհետև երբ 2015 թվականից այս քաշքշուկը սկսվեց, ես լրատվամիջոցներից ինֆորմացիա եմ ստացել, որ կողքի շենքի առաջին հարկը գրավադրված է եղել բանկում և հետագայում սեփականատերը դարձել է նրա մորաքրոջ որդին: Կողքից բոլոր խոսակցություններն էլ դա է: Նույնիսկ բակի բնակիչներն են ասում, որ ասել են՝ սպասեք, սրճարանի սեփականատերը դառնան, հետո նոր կտեսնեք, թե այգում ինչ ենք անելու: Ու տալիս են համապատասխան մարդկանց անունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր