211652_close_icon
views-count4146 դիտում article-date 08:38 10-02-2018

Երևանի քաղաքապետարանում մտադիր են 35 մլն դրամ ծախսել ռեստորանային քեֆերի, 45 մլն՝ հուշանվերների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս պատրաստվում է շատ ճոխ գնումներ անել: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ հուշանվերների համար, 20 մլն դրամ ավիատոմսերի համար: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը՝10 մլն դրամ արժեքով, այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախ­սելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պե­տական բյուջեի ծախսերը: Համաձայնեք՝ սիրուն չէ, մեղմ ասած»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր