211652_close_icon
views-count23460 դիտում article-date 23:07 09-02-2018

Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում արդարանալ ու որևէ մեկին մեղադրել

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր մրցելույթների ժամանակաշրջանին: «Ես չեմ ցանկանում արդարացումներ փնտրել և չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել: Ես սկսում եմ իմ կյանքի, իմ ֆուտբոլային կարիերայի նոր էջը և շատ երջանիկ եմ լինել այստեղ: Իհարկե, «Արսենալում»ես ուրախ կլինեմ հասնել ավելի լավ արդյունքների, քան՝ հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես ապացուցելու ոչինչ չունեմ: Ես հաճույք եմ ստանալու խաղից, անելու հնարավոր ամեն ինչ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ արդյունքների եմ հասել», ասել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր