211652_close_icon
views-count2021 դիտում article-date 22:59 09-02-2018

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային

Փետրվարի 9-ին, ժամը 20:16-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու թիվ 125/004 տնակի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 9-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է լոգասենյակում և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նմանատիպ նյութեր