211652_close_icon
views-count6599 դիտում article-date 21:52 09-02-2018

Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 9.20-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Սայաթ Ս.-ն, որը հունվարի 11-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր