211652_close_icon
views-count4321 դիտում article-date 19:37 09-02-2018

Աշխարհում 815 մլն սովյալներին օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի և գյուղատնտեսության [url=http://www.un.org/russian/news/story.asp?newsID=29304#.Wn22PKiWbIW]կազմակերպությունը[/url] (FAO) 2018 թվականին դոնորներից ակնկալում է 1.06 մլրդ դոլար ստանալ՝ աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար: ՄԱԿ-ում հույս ունեն, որ 1.06 միլիարդը կբավարարի այս մարդկանց խնդիրները լուծելու համար: Թիրախ խմբում է ավելի քան 30 մլն մարդ աշխարհի 26 երկրներից. այդ թվում՝ Ուկրաինան, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հաիթին, Հարավային Սուդանն ու Եմենը: FAO-ի ներկայացուցիչ Դոմինիկ Բուրժոնը նշել է, որ, այս երկրների մեծ մասում, ցավոք, դեռևս շարունակվում են զինված հակամարտություններն և բնական աղետները, ինչը բարդացնում է իրավիճակը: Առաջին հերթին, օգնություն կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրողներին և նրանց, ում կյանքն անմիջապես կախված է գյուղատնտեսության զարգացումից: Մարդկանց կբաշխվեն սերմեր և գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև ուսուցողական դասընթացներ կանցկացվեն հողային և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ կապված: Այն մարդիկ, որոնք շտապ կարիք ունեն սննդի, կստանան գումար: ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 815 մլն մարդ տառապում է սովից:

Նմանատիպ նյութեր