211652_close_icon
views-count36993 դիտում article-date 18:49 09-02-2018

Ստավրոպոլում հայտնաբերվել է հայազգի գործարարի գլխատված դին

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է անցյալ տարվա աշնանը անհետ կորած Գևորգ Բազինյանի դին: Այս մասին հայտնում է [url=https://www.stav.kp.ru/online/news/3017102/]MK-ն[/url]: Աղբյուրի տեղեկություններով՝ Կիրովսկի շրջանի բնակչի դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ արդյունաբերական գոտում։ Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրոպոլի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել։ Սպանվածը կորել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ տղամարդն իր աշխատանքի վայրից դուրս էր եկել սեփական մեքենայով։ Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել։ Նույն օրը երեկոյան Բազինյանին պատկանող «ԳԱԶ 3302»-ը հայտնաբերվել էր անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։ 64-ամյա տղամարդու սպանության հանգամանքով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում քննիչներ են աշխատում։ «Կոմերսանտ Յուգ»-ի փոխանցմամբ՝ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան՝ կապտուկներ և կտրվածքներ։ Մահվանից առաջ տղամարդում գլխատել են, ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել տղամարդու գլուխը։ Աղբյուրը նշել է, որ հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։

Նմանատիպ նյութեր