211652_close_icon
views-count6933 դիտում article-date 19:24 09-02-2018

Վրաստանը հավակնում է ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը

Վրաստանը ձմեռային Օրիմպիական խաղերի անցկացման ցանկություն է հայտնել: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հաստատել է այդ հավակնոտ պլանների առկայությունը և կառավարության այսօրվա նիստին կոչ արել նախարարներին «առավեկագույնս իրատեսական մոտենալ հարցին»: «Մենք շատ հստակ, հավակնոտ ծրագիր ունենք, որի իրականացումը կնպաստի կարճ ժամկետներում երկրի արագ զարգացմանը… Միայն այն հայտարարությունը, թե Վրաստանում հարավոր է Օլիմպիադայի անցկացումը, ինքնին կարևոր է, բայց նաև միաժամանակ՝ իրատեսական», – հայտարարել է վարչապետը: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ձմեռային Օլիմպիական խաղերի ընդունման իրավունք ստանալը պետք է ռազմավարական խնդիր լինի. «Պլանի իրականացումը կբերի աշխատատեղերի հսկայական քանակի ստեղծմանը, զբոսաշրջային հոսքի ավելացմանը, իսկ դա լրացուցիչ եկամուտ է վրացական ընտանիքների համար. դա կնպաստի զբոսաշրջության հետ կապված ոլորտների զարգացմանը, օրինակ, տրանպորտային ոլորտի, գյուղատնտեսության, կապի և այլն: Մենք լծվում ենք այդ հարցի լուծմանը, ինչը կարող է հսկայական արդյունք ունենալ ողջ պետության մասշտաբով», — հայտարարել է Կվիրիկաշվիլին: Վրաստանի ցանկության մասին արդեն գիտեն ՄՕԿ-ում: Հունվարի վերջին Ժնևում Գիորգի Կվիրիկաշվիլին ՄՕԿ-ի շտաբ-բնակարանում հանդիպել է կազմակերպության նախագահ Թոմաս Բախի հետ և խնդրել աջակցություն ցուցաբերել: ՄՕԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել Թբիլիսի ուղարկել փորձագետների և խորհրդատուների հատուկ խումբ, որը տեղում կուսումնասիրի Վրաստանի հնարավորությունները ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունելու տեսանկյունից: Վարչապետը կառավարության նիստին ընդգծել է, որ արդեն մարտին Վրաստան կժամանի ՄՕԿ պատվիրակությունը՝ երկրի լեռնադահուկային հանգստավայրերի ներուժին ծանոթանալու: Վրաստանի կառավարությունը հույս ունի նաև 2023թ-ին ֆրիսթայլի աշխարհի առաջնությունը՝ FIS Freestyle World Ski Championships-ն անցկացնել: 2017թ-ի մայիսի 1-ին Վրաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է Բակուրիանին որպես մրցաշարի անցկացման հնարավոր վայր: Բակուրիանիի գլխավոր մրցակիցը ֆիննական Ռուկա Կուուսամո հանգստավայրն է, որն այդ մակարդակի մրցաշարերի անցկացման փորձ ունի: Վրաստանն արդեն մեկ անգամ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացրել է. 2014թ-ին դրանք կարող էին կայանալ Բորժոմիում: Սակայն ՄՕԿ-ում այդ առաջարկը բավականաչափ աջակցություն չստացավ, և Բորժոմին արդեն սկզբնական փուլում դուրս մնաց մրցակցային պայքարից: • Այսօր Վրաստանում վեց ձմեռային հանգստավայր կա. Գուդաուրին, որը տեղակայված է Կազբեգիի շրջանում՝ ծովի մակարդակից 2196մ բարձրության վրա, Բակուրիանին (Բորժոմիի կիրճ, ծովի մակարդակից 1708մ բարձրության վրա), Գոդերձին (Խուլո, ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա), Թեթնուլդին (Մեստիա, ծովի մակարդակից 2200մ բարձրության վրա), Խացվալին (Մեստիա, ծովի մակարդակից 2500մ բարձրության վրա) և Բախմարոն (Չոխաթաուրի, ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա): [url=https://jam-news.net/?p=84781&lang=hy] JamNews[/url]

Նմանատիպ նյութեր