211652_close_icon
views-count9302 դիտում article-date 15:28 09-02-2018

Գյուղացին պնդում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր տարածքում է ալեհավաք տեղադրել, իսկ դրա դիմաց տրամադրվող գումարը ստանում է գյուղապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

Արտիկ Աղաջանյանը Լոռու մարզի Եղեգնուտ համայնքից է, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/02/08/936086/]aravot.am[/url]-ը։ Ասում է ընտանիքը պահելու համար զբաղվում են անասնապահությամբ, ինքն էլ երկար տարիներ բռնած է եղել արտագաղթի ճանապարհը: Սակայն վերջին մի քանի տարին այլեւս չի գնում՝ առողջական խնդիրներ ունի: Արտիկը գյուղում նաեւ հողատարածք ունի, որտեղ նրա խոսքով արդեն 9 տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղադրել է ալեհավաք: Արտիկի խոսքով, համայնքի ղեկավարը պնդում է, որ նշված ալեհավաքը տեղադրված է համայնքային հողի վրա: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարեկան մոտ 400, 000 դրամ է փոխանցում համայնքին: «Ես գնացել եմ գյուղապետարան, ինձ պատասխանել են, որ ՎիվաՍելը եկել ա, էդ տարածքը ընտրել, մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Ես պարոն Յիրիկյանին էլ եմ նամակ գրել, իրանք պատասխանել են, որ պայմանագիր ունեն կնքած գյուղապետի՝ Միշա Հովհաննիսյանի հետ, եւ ամեն ամիս գումար են վճարում: 9 տարի ա էդ վիշկեն դրված ա, բայց գյուղապետն ինձ անընդհատ ասել է, որ ոչ մի փող չկա: Էդ հողամասը ես օգտագործում եմ 1991 թվականից, դրա համար էլ պարտաճանաչ հարկերը մուծում եմ, բայց էդ փողն ուրիշն ա ստանում»,- սրտնեղում է Արտիկը: Վերջինս այսօր քաղաքացիների ընդունելության ժամանակ իրավիճակը ներկայացրեց նաեւ Լոռու մարզպետին, խնդրելով լուծում տալ հարցին: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանի խոսքով թաղամասում քարտեզագրման սխալ կա. «Հավանաբար փաստացի չափագրում չեն արել, կաբինետային են արել չափագրումները, դրա համար էլ չի համապատասխանում իրական հողօգտագործմանը եւ վկայականին: Համայնքի ղեկավարն ասում է, որ մենք չափագրումներն արել ենք եւ վիշկեն տեղադրել ենք համայնքային հողի վրա: Մենք Արտիկի հետ միասին գնացինք Կադաստր: Իրենք էլ համոզվեցին, որ քարտեզը սխալ է գծված, բայց հիմք չեն ընդունում, որ այս վկայականի խոտհարքները պետք է լինի էս մարդունը: Ասում է, մենք չենք կարող քաղաքացու ասածը հիմք ընդունենք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/02/08/936086/]կայքում[/url]։ [img]http://st0.shamshyan.com/editor/0647132001518175611277164.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0178043001518175612106828.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր