211652_close_icon
views-count2862 դիտում article-date 15:41 09-02-2018

Մեր երկրում այսօր և վաղը չպետք է լինեն քաղբանտարկյալներ. Արմեն Սարգսյան

Հայաստանում այսօր և վաղը չպետք է քաղբանտարկյալներ լինեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը։ «Չգիտեմ՝ կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ անհատներ կան, ովքեր քաղբանտարկյալներ են գնահատվում։ Իմ տեսակետն այն է, որ այսօր կամ վաղը չպետք է լինեն քաղբանտարկյալներ»,-ընդգծեց Ա. Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր