211652_close_icon
views-count4032 դիտում article-date 10:37 09-02-2018

«Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին: «Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող: Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել: ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր