211652_close_icon
views-count21209 դիտում article-date 10:09 09-02-2018

Լոլիկն ու վարունգը կրկին թանկացել են, իսկ տավարի միսը ռեկորդ է գրանցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակում են տատանվել: «Հայկական ժամանակը» հերթական դիտարկումն է իրականացրել Երևանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում: Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբերին մեկ կգ «Նորզելանդական» տեսակի կարագն արժեր 3940 դրամ, այսօր՝ 4400 դրամ: Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում՝ հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կգ-ն արժե 1200-1300 դրամ, մինչդեռ հոկտեմբերին այն սկսվում էր 1560 դրամից: Տավարի փափուկ միսը հասել է ռեկորդային ցուցանիշին: Մեկ կգ փափուկ միսը երեկ վաճառվում էր 4100 դրամով: Երեք ամսում այն թանկացել է 450 դրամով: Կարտոֆիլի հարցում աղքատներին ոչնչով չենք կարող ուրախացնել, գինը կայուն պահպանվում է՝ 250 դրամ: 10 դրամով էժանացել է ձուն, բայց կտրուկ թանկացել են լոլիկն ու վարունգը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր