211652_close_icon
views-count26556 դիտում article-date 08:35 09-02-2018

Փետրվարի 6-ին կարագի 1կգը միջազգային շուկայում վաճառվել է 5.2, Հայաստանում՝ 9,5 դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում փետրվարի 6-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.2 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4580 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4600 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.5 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից 4.3 դոլարով ավելի: Հուսանք, որ կարագի միջազգային գներին րոպեական չի արձագանքի հայկական շուկան և էլ ավելի չի թանկացնի այն: Առավել ևս, երբ ներքին շուկան չարձագանքեց մոտ երկու շաբաթ առաջ կարագի շուկայում գնանկմանը և չնվազեցրեց գները: Իսկ բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր