211652_close_icon
views-count5852 դիտում article-date 23:16 08-02-2018

Գագիկ Բոլշիկյան. Օլիմպիական ավանում մեր մարզիկների մոտ ամեն բան նորմալ է

Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող լրատվամիջոցները գրում են, թե Փհենչհանում Խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել և Խաղերի կազմկոմիտեն երեկվա դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակված մարդկանց 32 դեպք: Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց. «Մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել և անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»:

Նմանատիպ նյութեր