211652_close_icon
views-count2306 դիտում article-date 23:30 08-02-2018

Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային

Փետրվարի 8-ին, ժամը 16:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 40ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն բարձրանալ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները 1941 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 8-ին, ժամը 14:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1930 թ. ծնված Ռ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր