211652_close_icon
views-count2296 դիտում article-date 22:47 08-02-2018

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Նոյեմբերյան-Բերդ-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ին առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նոյեմբերյան-Բերդ-Իջևան ավտոճանապարհին առկա է մառախուղ: [b]Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/b]

Նմանատիպ նյութեր