211652_close_icon
views-count7575 դիտում article-date 22:23 08-02-2018

Մոսկվայում կալանավորվել է «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը

Մոսկվայի Բասմանի դատարանը «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԱՄ) կորպորացիայի գլխավոր տնօրեն, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանին մինչև ապրիլի 5-ը կալանավորել է՝ առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովային: Կորպորացիան դեռ չի մեկնաբանել միջադեպը, սակայն «Ուկրաինսկայա պրավդայի» տվյալներով, կալանավորումը կարող է կապված լինել Մկրտչյանի կորպորացիայի նախագծերի համար ռուսական բանկերի կողմից տրամադրված փողերի յուրացման գործի հետ: [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/08/1088648/]Ավելի վաղ[/url] տեղեկացրել էինք, որ Մոսկվայում ձերբակալվել էր հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը: «MK»-ն գրում էր, որ Օլեգ Արտուշևիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի և ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Նա Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, որը միանգամից երեք տարբեր երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան) երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող և ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր:

Նմանատիպ նյութեր