211652_close_icon
views-count36566 դիտում article-date 19:33 08-02-2018

Ավտովթար Լոռու մարզում. Տաշիր քաղաքում բախվել են Niva-ն և ռուսական համարանիշներով Range Rover-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15: 00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Խանջյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Վարդան Աղեկյանի վարած Range Rover մակնիշի P 501 EY 142 համարանիշի և 35-ամյա Նորիկ Պողոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 VN 324 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր