211652_close_icon
views-count2440 դիտում article-date 21:12 08-02-2018

Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Զրուցակիցները քննարկել են վերջերս Ալմաթիում Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Դեսպան Նազարուկն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել և համապատասխան հանձնարարականներ է տվել: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ առաջիկայում կայցելի Հայաստան: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ տնտեսական կապերն առաջ մղելու համար առկա են և լայն հնարավորություններ, և համապատասխան ներուժ: Այն իրացնելու համատեքստում ՀՀ վարչապետն ու Բելառուսի դեսպանն անդրադարձել են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահաության, գյուղտեխնիկայի մատակարարման, գյուղմթերքների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ավիաչվերթերի դիվերսիֆիկացման հնարավորություններին, Մեղրիի ազատ տնտեսական գոտում բելառուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր