211652_close_icon
views-count3397 դիտում article-date 18:26 08-02-2018

Շախմատի մրցաշար՝ լրագրողների միջև

Փետրվարի 10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34) տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Շախմատի առաջնությունը տեղի կունենա ՎՏԲ (Արմենիա)Բանկի հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը: Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվտն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: 1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ (Արմենիա) Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը: Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից: «Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ (Արմենիա) Բանկին այս մրցումների աջակցման համար, որը դարձել է արդեն ավանդական»,- նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Հիշեցնենք, անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը: Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են կապվել հետևյալ համարներով՝ 077 181878, 010 550619:

Նմանատիպ նյութեր