211652_close_icon
views-count4956 դիտում article-date 17:56 08-02-2018

ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 8 թեկնածու. հաստատվել քվեաթերթիկի նմուշը

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է մարտի 18-ի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցումը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29027242.html]«Ազատությունը»[/url]: Այսպիսով՝ նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու: Նրանցից 7-ն առաջադրվել են կուսակցությունների կողմից, 1-ն ինքնառաջադրվել է: Ընդդիմադիր առաջնորդ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ և Պուտինի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին զրկել են առաջադրվելու հնարավորությունից, և նա կոչ է արել բոյկոտել ընտրությունները: Խորհրդային ՊԱԿ-ի սպա Պուտինը երկու անգամ 4 տարի ժամկետով զբաղեցրել է նախագահի պաշտոնը, 2008 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, աշխատել է որպես վարչապետ, ապա 2012 թվականին արդեն 6 տարվա ժամկետով ընտրվել է նախագահ: Գործող սահմանադրությամբ՝ Պուտինը 2024 թվականին առաջադրվելու իրավունք չի ունենա: ՌԴ ԿԸՀ-ն հաստատել է նաև քվեաթերթիկի տեսքը: Թեկնածուների անվան դիմաց կնշեն անձնական տվյալները և կուսակցության անվանումը: [img]http://st0.shamshyan.com/editor/0887411001518092835201487.jpg[/img]

Նմանատիպ նյութեր