211652_close_icon
views-count3729 դիտում article-date 14:51 08-02-2018

Հայաստանի մարզերի և քաղաքների խորհրդանիշները ուղարկվել են վերամշակման

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է մարզերի և քաղաքների խորհրդանիշներին: «Հայաստանի Հանրապետության մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշները։ Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշել է վարչապետը և հանձնարարել մշակույթի նախարարին և մարզպետներին՝ 2-ամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ։

Նմանատիպ նյութեր