211652_close_icon
views-count2249 դիտում article-date 16:34 08-02-2018

Երևանի 2017թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը: Ներկայացնելով բյուջեի կատարողականը` Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջեի եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Քաղաքապետի տեղակալը հայտնել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով: Նշվել է նաև, որ 2017 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին: Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

Նմանատիպ նյութեր