3474 դիտում
12:27 08-02-2018
Հարկը ճիշտ գործիքը չէ հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տալու համար. նախարար
ՀՀ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա և դա գնահատված է 0.5 տոկոսյաին կետով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Այստեղ հարկային գործիքով որևէ արտոնություն կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետև հարկը ճիշտ գործիքը չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տալ: Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետևաբար դրվեց մոտեցում՝ հասկանալու, որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, կա 2 ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են. «Եթե դուք համեմատություն կատարեք՝ ակցիզային հարկը Հայաստանում ցածրերից մեկն է տարածաշրջանում. մենք տեսնում ենք, որ մեր ազգաբնակչության խոցելի խմբերին այդպիսի գնային տատանումներից հնարավոր է ազատել ծախսային գործիքների միջոցով, ինչը քննարկում ենք հիմա»:
Նմանատիպ նյութեր
3779 դիտում
15:17 27-05-2020
Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ
1207 դիտում
13:39 28-06-2019
Շվեյցարական կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը հիմնականում ուղղված են խոցելի խմբերին. Արմեն Սարգսյան
726 դիտում
23:28 09-04-2020
Արձագանք Covid-19-ին. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել խոցելի խմբերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
766 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
577 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
424 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան