3823 դիտում
12:40 08-02-2018
ՀՀ ՏԶՆ նախարարությունը արտահանողների համար ուղեցույցներ է մշակել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Նախնական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 5 թիրախային շուկա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատար։
Թիրախային շուկաների ամփոփ տեղեկագրերում կարող եք գտնել տեղեկատվություն ուսումնասիրվող երկրի ներկրման կառուցվածքի, մաքսային սակագների, մաքսային և հարկային օրենսդրության, արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ:
Թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող աշխատանքը լինելու է շարունակական: 2018 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 7 շուկայի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերի մշակում:
Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում, հետևյալ [url=http://mineconomy.am/hy/828]հղումով[/url]:
Նմանատիպ նյութեր
3344 դիտում
22:17 07-02-2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ
4450 դիտում
18:18 20-11-2017
ՀՀ ՏԶՆ նախարարությունը ներկայացրել է 2017 թ-ի առաջին 10 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները
Այս բաժնից
349 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր