211652_close_icon
views-count27209 դիտում article-date 23:35 07-02-2018

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին: Հարկադրական վայրէջքի պատճառ է դարձել ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, հրաժարվել է կատարել օդաչուի պահանջները: «Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանակ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում` ապակառուցողական ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմին, չի հնազանդվել հրամանատարի պահանջներին, ոչ համարժեք է իրեն պահել և ծխել է», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր