4767 դիտում
20:29 07-02-2018
Վրաստանում ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցները վերականգնվում են ԱՄՆ-ի հաշվին
Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Վրաստանին հատկացրել է 68 մլն դոլարի չափով գրանտ՝ կրթական ենթակառուցվածքների զարգացման համար։ Նախատեսվում է նաև հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի 13 դպրոցի հիմնանորոգումը։ Այս մասին ասվել է հիմնադրամի համաժողովում: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/վրաստանում/]aliq.ge[/url]-ն:
Կազմակերպության ենթակառուցվածքային նախագծերի Վրաստի ներկայացուցչության տնօրեն Քարթլոս Կիպիանիի խոսքերով, տարածաշրջանում վերականգնված 9 դպրոցները ադրբեջանական են։
«Ակնկալվում է, որ դպրոցների վերակառուցումը կավարտվի մայիսին: Քվեմո-Քարթլիի շրջանում բազմաթիվ դպրոցներ նորոգման կարիք ունեն, սակայն ֆոնդի կարողությունը սահմանափակ է: Կազմակերպությունը նորոգման աշխատանքներ է իրականացնում Վրաստանի տարածքով շուրջ 90 դպրոցներում»,- նշել է Կիպիանին:
Կիպիանին նաև նշել է, որ նորոգման ենթակա դպրոցների ընտրության ժամանակ քվոտաներ են եղել նաև ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների համար։
Նմանատիպ նյութեր
621 դիտում
15:00 01-07-2015
Արմեն Աշոտյանը կոչ է արել սփյուռքահայ ուսուցիչներին օգտվել հայալեզու էլեկտրոնային պաշարներից
1008 դիտում
21:32 06-09-2016
Հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվել է լիարժեք գործող միջազգային ծրագիր
Այս բաժնից
346 դիտում
18:44 18-04-2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը