211652_close_icon
views-count6239 դիտում article-date 20:05 07-02-2018

Ռուսաստանից փախած 17 գործարարներ ցանկություն են հայտնել վերադառնալ. BBC

Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ռուսաստանում հետապնդվող գործարարներից ռուս 16-ի անունները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ ՌԴ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42972829]BBC[/url]-ն: «Ցուցակում վառ անուններ չկան: Գործարարները Պետերբուրգից են, Ուրալից, Սիբիրից և Հեռավոր Արևելքից: Վերադառնալու ցանկություն հայտնողները իրենց մեղավոր չեն ճանաչում, ինչպես նաև կան մարդիկ, որոնք կարող են նրանց համար երաշխավորել»,- պազաբանել է բիզնես-օմբուդսմենը: Ցուցակը փոխանցվել է ՌԴ նախագահին: Կրեմլը հաստատել է, որ ստացել է ցուցակը: [img]http://st0.shamshyan.com/editor/0706540001518019320603448.jpg[/img]

Նմանատիպ նյութեր