211652_close_icon
views-count17898 դիտում article-date 16:06 07-02-2018

Ալեքսիս Սանչեսը դատապարտվել է 16 ամսվա պայմանական ազատազրկման

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը խոստովանել է իր մեղքը, որ «Բարսելոնայում» հանդես գալու ընթացքում 1 միլիոն եվրոյի չափով հարկեր չի վճարել: Չիլիացին հարկային մարմիններից թաքցրել է 2012/13 մրցաշրջանում իր իմիջային իրավունքներից ստացած եկամուտները: Սանչեսին դատապարտել են 16 ամսվա ազատազրկման, սակայն Իսպանիայում այս հոդվածով նման ժամկետները պայմանական են մինչև 2 տարին: 29-ամյա խաղացողը պետք է իրավախախտումներից զերծ մնա 2 տարվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր