211652_close_icon
views-count1619 դիտում article-date 17:59 07-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 16, խարդախության 11, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր