211652_close_icon
views-count2714 դիտում article-date 16:48 07-02-2018

Աշխատանքային խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում. տրվել են համապատասխան հանձնարարականներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի աշխատակիցների հետ: Հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գ. Միրիջանյանը, Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լ. Բալյանը, Ծառայության այլ աշխատակիցներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա հունվարի 16-19-ը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հիշյալ բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել բաժնում հարուցված կատարողական վարույթների քանակի, դրանց ընթացքի, ինչպես նաև անցկացված տեսչական ստուգման շրջանակներում հարկադիր կատարողների կողմից արձանագրված բացթողումների, կատարողական վարույթների ընթացակարգի հետ կապված խնդիրների մասին: Ծառայության ղեկավարն ընդգծել է, որ կատարողական վարույթների՝ որակական առումով բարելավման նպատակով անհրաժեշտ է հետևողական շարունակական աշխատանք՝ շտկելու և հետագայում բացառելու բոլոր խախտումները և դրանք ծնող պատճառները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր