211652_close_icon
views-count4408 դիտում article-date 10:32 07-02-2018

ՀՀԿ-ականները առաջարկում են փոփոխություններ կատարել ծխելու մասին օրենքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ: Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչև այդ օրինագիծը կառավարության նիստում հաստատելն ու ԱԺ ուղարկելը, պետք է փոփոխություններ անել, ըստ որի` ծխողների և չծխողների համար հանրային վայրերում առանձին հատվածներ սահմանվեն, քանի որ կարծում են՝ անխտիր բոլոր տեղերում ծխելն արգելելը սխալ է: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա առաջարկ է եղել դրանք նվազեցնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր