211652_close_icon
views-count5077 դիտում article-date 09:57 07-02-2018

Երևանի քաղաքապետարանը 2 մլն 725.000 դրամ է ծախսել մեկ քեֆի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միայն ամանորյա մեկ քեֆի համար քաղաքապետարանը ծախսել է 2 մլն 725 հազար դրամ կամ մոտ 5700 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանն անցած տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Հին Նորք-Մարաշ» ընկերության հետ և 250 հյուրերի համար խնջույք կազմակերպելու նպատակով ծախսել նշված գումարը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրում քաղաքապետարանից չեն մոռացել հետևյալ մանրամասները նշել. «Ծառայությունը պետք է մատուցվի բարձրակարգ և նրբաճաշակ սրա­հում՝ 250 հյուրի համար նախատեսված հարմարություններով»: Քաղաքապետարանի աշխատակազմը պահանջել է, որ ամանորյա սեղանին մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական և գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք և թխ­վածքեղեն: Իսկ սրահը պետք է ունենա կենդանի երաժշտություն՝ բազմազան երգացանկով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր