211652_close_icon
views-count8906 դիտում article-date 09:09 07-02-2018

Ծովագյուղի համայնքապետարանը գնել է 20 կգ կոնֆետ, 190 շիշ գինի, 190 շիշ կոնյակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ: 40 կգ շոկոլադ գնելու համար գնման պլանում 180000 ՀՀ դրամ է նախատեսվել: Նույն ընթացակարգով համայնքապետարանը կգնի 4000 դրամ արժողությամբ 20 կգ շոկոլադապատ կոնֆետ, որը գնելու համար կծախսվի 80000 դրամ: Համայնքապետարանը 3098 դրամ արժողությամբ 190 հատ կոնյակ կգնի, որոնք ձեռք բերելու համար բյուջեից նախատեսվում է ծախսել 588620 ՀՀ դրամ: Գնումների պլանում նաև 190 հատ կարմիր գինի կա: Գինու մեկ շիշն արժե 1300 դրամ: Գինիները ձեռք բերելու համար կծախսվի 247000 դրամ: Ծովագյուղի համայնքապետարանը նախատեսել է նաև 200 հատ «զարդարանքի զանազան պարագաներ» գնել: Պարագաների մեկ հատն արժե 15000 դրամ, 200–ը գնելու համար 3000000 ՀՀ դրամ կծախսվի: Գնումների պլանով նախատեսվում է նաև 200 հատ 2000 դրամ արժողությամբ տարբեր հուշանվերներ գնել, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 400000 դրամ: Նախորդից ավելի թանկարժեք՝ 15000 դրամ արժողությամբ 40 հատ հուշանվերներ կգնվեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 600000 դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր