211652_close_icon
views-count8356 դիտում article-date 23:14 06-02-2018

Արսեն Վենգեր. Հուսով եմ, որ Կասորլան դեռ կխաղա «Արսենալում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան դեռ կխաղա թիմի կազմում: «Սանտին հայտավորված է Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆում: Ես չգիտեմ, թե վերջին վիրահատությունից հետո որքան հեռու է նա վերադարձից, ես նրա հայտավորել էի, քանի որ այնտեղ դատարկ տեղ կար: Հույս ունեմ, ու ցանկանում եմ նրան պայքարելու ուժ տալ, որպեսզի նա վերադառնա խաղադաշտ», ասել է Վենգերը: Նշենք, որ Կասորլան ոտքի ջլերի վնասվածքների պատճառով չի խաղում 2016 թվականից: Այս ընթացքում նա 10 անգամ վիրահատության է ենթարկվել:

Նմանատիպ նյութեր