211652_close_icon
views-count2232 դիտում article-date 20:52 06-02-2018

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին: Զրույցի ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դեսպան Դաղերն իր հերթին հայտնել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու` լիբանանյան կողմի պատրաստակամության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր