211652_close_icon
views-count13021 դիտում article-date 20:27 06-02-2018

Մոսկվան խցանումներով 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում. հետազոտություն

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան ավտոճանապարհների ծանրաբեռնվածության չափանիշներով 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Համապաստասխան հետազոտությունները կատարվել են տրանսպորտի ոլորտի վերլուծությամբ զբաղվող INRIX ընկերության կողմից, ըստ որի՝ մոսկվացիները 2017թ.-ին խցանումների մեջ անցկացրել են առնվազն 91 ժամ: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում է կրկին Լոս Անջելեսը, որի բնակիչները խցանումներում անցկացրել են 102 ժամ: Առաջին 10-նյակում են նաև Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Մայամին, բրազիլական Սան Պաուլոն, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան, Լոնդոնը և Փարիզը:

Նմանատիպ նյութեր