2807 դիտում
19:24 06-02-2018
ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» կատարվել է առաջին գրանցումը
2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):
Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում:
Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:
Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:
GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արդեն իսկ իրականացվել է առաջին գրանցումը, և գրանցված կազմակերպությանը տրամադրվել է գրանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
Նմանատիպ նյութեր
2846 դիտում
18:08 23-06-2017
Քննարկում` «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1042 դիտում
09:59 23-02-2021
«GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը լավ հնարավորություն է. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
268 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
667 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
271 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին