8120 դիտում
18:13 06-02-2018
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին մասնակցել է Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին և արժանացել առաջին մրցանակի, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալի:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին՝ «Գրան-պրի» մրցանակի, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի:
[url=https://artsakhpress.am/arm/news/80487/arcakhci---eritasard-dashnakaharuhin--mijazgayin---mrcuytum---arzhanacel--e--oske--medali.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7637 դիտում
17:02 13-11-2017
Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել «Գրան-պրի» մրցանակի
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
289 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը