211652_close_icon
views-count5018 դիտում article-date 17:50 06-02-2018

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը: Օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար և հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Նմանատիպ նյութեր