211652_close_icon
views-count6653 դիտում article-date 15:34 06-02-2018

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին՝ պարզելու, թե ինչու էին իրեն փորձում Հռոմում բերման ենթարկել

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է Հայաստանում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձել իրեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087940/]բերման ենթարկել[/url]։ «Այսօր դիմել եմ ՀՀ-ում Իտալիայի Արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ հետեւյալ գրությամբ․ Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Ջովանի Ռիչուլիին. Ձերդ գերազանցություն. Ս/թ հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել։ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009 թվականին։ Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել։ Կանխավ շնորհակալություն: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ»,-ասված է Ն. Փաշինյանի [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/]գրության [/url]մեջ։

Նմանատիպ նյութեր