211652_close_icon
views-count22260 դիտում article-date 14:19 06-02-2018

Խուլիգանության դեպք Լոռու մարզում. Բազումի համայնքապետը օգնության է կանչել Գուգարքի ոստիկաններին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բազում գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սրբուհի Հարությունյանը ահազանգել է Ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ համագյուղացի՝ 68-ամյա Զալիկո Մարգարյանը ալկոհոլ օգտագործած վիճակում եկել է համայնքապետարան, խաղասենյակում անհիմն վիճաբանել իր հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, իսկ հետո կոտրել խաղասեղանին դրված իրերը, խաղային առարկաները և խաղասրահում ներկա գտնվող անձնանց նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, ինչի հետևանքով մոտ 30 րոպե խանգարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքապետարան է մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սարիբեկյանի գլխավորությամբ, ովքեր համայնքապետարանից Ոստիկանություն են հրավիրել Վ. Մարգարյանին։ Փաստի առթիվ Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հարությունյանը Բազում համայնքի ղեկավարն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր