211652_close_icon
views-count5382 դիտում article-date 12:25 06-02-2018

Բաթումում անցկացվել են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումներ

Փետրվարի 3-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայկական համայնքային կառույցների համագործակցությամբ Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայկական բանակի 26-ամյակին: Հայոց բանակի կազմավորման, անցած ուղու, սպաների ու զինվորների քաջագործությունների մասին և նահատակված հերոսների հիշատակի առթիվ խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարահայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը և Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Կայացավ Հայոց բանակին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրություն և համերգ, որին հայրենասիրական երգերի կատարմամբ, բանաստեղծությունների արտասանությամբ և բեմականացումներով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի սաները: Միջոցառումներն ավարտվեցին ընդունելությամբ:

Նմանատիպ նյութեր