3943 դիտում
11:59 06-02-2018
Ադրբեջանի ընդդիմադիր ուժը պատրաստվում է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները
Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը որոշում է կայացրել երկրում այս տարվա ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։
Ընդդիմադիր ուժը պատրաստվում է բողոքի ցույցեր կազմակերպել այս ընտրական քարոզարշավի դեմ։ Այն չի ճանաչելու ընտրությունները առանց իրենց առաջնորդ Իլգար Մամեդովի և օգտագործելու է իրավական ու քաղաքական բոլոր թույլատրելի միջոցները՝ քաղաքացիներին ընտրություններին չմասնակցելու կոչ անելու համար։
«Մենք սա դիտարկում ենք որպես ծաղր»,-գրել է նա։
Ընտրությունները նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 27-ին, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հրամանագիր է ստորագրել դրանք արտահերթ անցկացնելու մասին։
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
15:26 18-05-2014
Խարկովում ցուցարարները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները
7739 դիտում
22:14 10-02-2018
Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունը ևս բոյկոտում է նախագահական արտահերթ ընտրությունները
6505 դիտում
14:08 29-04-2014
ԱԺ պատգամավորները ԱԺ նախագահ են ընտրում. մի քանի խմբակցություններ բոյկոտել են ընտրությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
364 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
454 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան