211652_close_icon
views-count4887 դիտում article-date 10:25 06-02-2018

Գյուղացիներին խոր­հուրդ են տվել հաշվի առնել, որ ոռոգման ջուրը քիչ է լինելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի մի քանի շր­ջաններում գյուղապետա­րանները գյուղացիական տնտեսություններին խոր­հուրդ են տալիս այս տարի իրենց տնտեսությունը վա­րել այն հաշվարկով, որ ոռոգման ջուրը կարող է չբավարարել: Դժվար է ասել սա «վերևի՞ց» եկող խորհուրդ է, թե տեղում մասնագետներն իրենց նախաձեռնությամբ են դա անում: Խնդիրն այն է, որ ձմեռային տեղումնե­րի խիստ անբավարար մակարդակն իրոք կարող է լուրջ խնդիրներ առաջացնել զգալի թվով համայնք­ներում: Այս պահին իրենց համայնքների գյուղացինե­րին նման խորհուրդ են տվել Արարատի, Արտաշատի և Արագածոտնի մարզի մի քանի տասնյակ գյուղերի գյուղապետներ և ագրոնոմներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր